Վիրաբուժական բաժանմունք

Ճամբարակի ԱԿ ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքը բուժօգնություն է ցուցաբերում վիրաբուժության հիմնական ուղղություններով, ինչպիսիք են` որովայնի խոռոչի օրգանների վիրաբուժությունը, , թարախային վիրաբուժությունը, ջերմային ախտահարումների բուժումը,  վնասվածքաբանությունը:

Վիրաբուժական բաժանմունքում մեր բժիշկների գիտելիքն ու մեծ փորձը համակցվում են աշխատանքի մեջ լավագույն սարքավորումների կիրառման հնարավորության հետ:

Բաժանմունքը շուրջօրյա ռեժիմով ապահովում է պլանային և անհետաձգելի վիրաբուժական միջամտությունների անեսթեզիան, իրականացնում կրիտիկական վիճակներում գտնվող հիվանդների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման միջոցառումները:

Բաժանմունքի մասնագետները տիրապետում են տարբեր պրոֆիլի վիրահատությունների: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բարձր դասի բժշկական սարքավորումներով: Բաժանմունքում ներդրված են անզգայացման և ինտենսիվ թերապիայի ժամանակակից մեթոդները, ներառյալ ցածր հոսքային անեսթեզիան, ներերակային անեսթեզիան, լայնորեն կիրառվում են շրջանային անզգայացման մեթոդները՝ անզգայացման ողնուղեղային տեսակները:

Ճամբարակի ԱԿ ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքի մասնագետներն առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով.

  • վիրահատական բուժումն իրականացվում է խիստ ցուցումներով և միայն այն դեպքերում, երբ թերապևտիկ բուժումն անհրաժեշտ արդյունք չի տվել,
  • մեթոդի ընտրության դեպքում նախապատվությունը տրվում է օրգանապահպան վիրահատություններին,
  • դեպքերի մեծամասնությունում միջամտություններն իրականացվում են հնարավորինս խնայող եղանակներով՝ էնդոսկոպիայի, էնդոտեսավիրաբուժության կիրառմամբ,
  • տարբեր օրգանների և համակարգերի վրա վիրահատական միջամտության ժամանակ, անհրաժեշտության դեպքում, կիրառվում է վիրահատությունների համաժամանակյա մեթոդը, որն իրականացվում է տարբեր մասնագետների միաժամանակյա մասնակցությամբ:

© Chambarakbk.am . All rights reserved. Powered by MIT Web Studio.