Մանկաբարձական բաժանմունք

Բաժանմունքի ստեղծման պատմությունը և ընդհանուր նկարագրությունը.

Բաժանմունքը գործում է բժշկական կենտրոնի հիմնադրման օրվանից, ընդունում է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար հիվանդների:

Բաժանմունքում  ցուցաբերվում է  մանկաբարձական բուժօգնության ամբողջ ծավալը, որն իր մեջ ներառում է դասական մանկաբարձության ավանդույթները ` հղիության վարում, ծննդաբերության կազմակերպում, գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելում և վաղ հայտնաբերում, ինչպես նաեւ՝ կրթական  ծրագրերի իրականացում:

 Ծննդատանը իրականցվում է հղիների, ծննդկանների և գինեկոլոգիական հիվանդություններով  կանանց անզգայացման և վերակենդանացման ամբողջ ծավալն ինչպես պլանային, այնպես էլ անհետաձգելի կարգով: Բաժանմունքի բժիշկները կիրառում են անզգայացման ժամանակակից եղանակները: 

Հիմնական գործունեության ուղղությունները

 Բաժանմունքը ներառում է և՛ հետազոտական, և՛ բուժական ծառայություններ:

Բաժանմունքն ընդունում է սոցփաթեթի շահառուների, ովքեր իրենց տարեկան բուժկանխարգելիչ զննումն կարող են անցկացնել  մեր բուժհաստատությունում: Հաճախ լուրջ խնդիրներ ենք հայտնաբերել, որոնց լուծումն անմիջապես տրվել է: Հարկ եղած դեպքում իրականացվել է կրկնակի լաբորատոր և գործիքային հետազոտություններ:Բաժանմունքը հագեցած է բարձրակարգ սարքերով, և վերապատրաստված մասնագետներով։

© Chambarakbk.am . All rights reserved. Powered by MIT Web Studio.